«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Հայաստանի ու Արցախի պաշտպանողական գործողությունն Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես ագրեսիայի սպառնալիք

Հայաստանի ու Արցախի պաշտպանողական գործողությունն Ադրբեջանը  փորձում է ներկայացնել որպես ագրեսիայի սպառնալիք
09.09.2023 | 07:03

Ադրբեջանը մարտավարական փոփոխություն է մտցրել իր տեղեկատվական քաղաքականությունում:

Նախ` իր զորքերի խոշոր տեղաշարժերը ներկայացրել է որպես ուսումնական գործընթաց, զորավարժություն, ապա նշել, որ իրենց տեղեկություններով Հայաստանի ու Արցախի զինուժը դուրս է բերվել առաջնագիծ ու իբր սպառնալիք ստեղծել Ադրբեջանի համար:

ՈՒրեմն, ինչ է իրականում տեղի ունեցել:

Ադրբեջանը տարբեր միջոցառումների անվան տակ սահմանագծի մի շարք ուղղություններում ուժերի կենտրոնացում և շարժեր է իրականացնում, որոնցում հրաձգային ստորաբաժանումներից բացի ընդգրկված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ,

«Կոմանդո»-ների զորամասեր, զրահատանկային միավորներ, հրթիռա-հրետանային զորքեր և այլն:

Դրան արձագանքելով, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ ուժերը համապատասխան վիճակի են բերվել, առաջնագծում տարբեր միջոցառումներ իրականացրել` նպատակ ունենալով Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում անհրաժեշտ պաշտպանություն կազմակերպել:

Հիմա Ադրբեջանը, Հայաստանի ու Արցախի պաշտպանողական գործողությունը փորձում է ներկայացնել որպես ագրեսիայի սպառնալիք, հոխորտալով, թե հայերի սադրանքներին ի պատասխան քայլեր կձեռնարկենք:

Ի դեպ, Ադրբեջանը նաև հայտարարել է, թե ուսումնական հավաքների զորակոչված պահեստազորայինների ծրագիրն ավարտվել է և նրանք վերադարձել են իրենց բնակավայրեր, սակայն դեռ դժվար է ասել` դրանք զորացրվե՞լ են, թե՞ համալրել ադրբեջանական բանակի շարքերը:

Ադրբեջանական տեղաշարժերը նկատելի են ոչ միայն զորքերում, այլ նաև տեղեկատվական, քաղաքական և դիվանագիտական դաշտերում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ